Հրաձգություն ԱՄՆ-ում․ կա 5 զոհ
ԱՄՆ Լուիզիանա նահանգում հրաձգության զոհն է դարձել 5 մարդ։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործին, հաղորդում է AP գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Նոր Օռլեանից արևմուտք ընկած տարածքում հրաձգության 2 դեպք է գրանցվել:
Լիվինգսթոնի տարածքում հրաձգության զոհ է դարձել 3, իսկ Ասենյոնում՝ 2 մարդ, ովքեր ենթադրաբար կասկածյալի ծնողներն են:
Ոստիկանությունը ենթադրում է, որ այդ երկու դեպքերը կապված են իրար հետ: Կասկածյալը 21 տարեկան է, նա զինված է։