Գերմանիայի ԱԳ նախարարը մտահոգ է. Հոլոքոստի մասին երիտասարդ գերմանացիներն ունեն անբավարար գիտելիքներ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասը կիրակի՝ հունվարի 27-ին, նշվող Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ կոչ է արել բարձրացնել
գիտակցությունը նացիստների կողմից կատարված հանցագործությունների մասին:
Հիշատակի վայրերը պետք է դառնան նաև ուսուցման վայրեր, գրում է «Նեմեցկայա վոլնա»-ն՝ հղում կատարելով Welt am Sonntag պարբերականում նախարարի հոդվածին:
«Այսօրվա երիտասարդների համար այնպիսի իրադարձությունն, ինչպես «Բյուրեղապակյա գիշեր»-ը հրեաների ջարդերը այնքան հեռու են, ինչպես իմ երիտասարդության ժամանակ երկրորդ ռեյխի կանցլեր Բիսմարկը: Դա փոխում է մտածելակերպը, մեծ հեռավորություն է ստեղծում անցյալում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ»,-գրում է Մասը՝ նշելով, որ մոտենում են ժամանակները, երբ նացիստական հանցագործությունների ժամանակակիցներն գրեթե չկան:
«Հիշատակի մեր մշակույթը պետք է հարմարվի դրան: Մեզ անհրաժեշտ են նոր
նախաձեռնություններ պատմական փորձը ներկայում կիրառելու համար: Մեր պատմությունը պետք է էլ ավելի վերափոխվի հիշատակի ծրագրից ճանաչման նախագծի»,-ընդգծել է նա: