Համացանցում հայտնվել է ռուսական Ту-22М3 կործանիչի վթարի տեսանյութը. ինքնաթիռը բաժանվել է երկու մասի
Համացանցում հայտնվել է ռուսական Ту-22М3 կործանիչի վթարի տեսանյութը: Հիշեցնենք՝ վթարը տեղի էր ունեցել հունվարի 22-ին, Մուրմանսկի երկրամասի Օլենեգորսկ քաղաքի օդանավակայանում: Խիտ մառախուղի պայմաններում վայրէջքի ժամանակ ինքնաթիռը բառացիորեն երկու մասի է բաժանվել: Հիշեցնենք, որ անձնակազմի 4 անդամներից 3-ը զոհվել են, մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Կործանված Ту-22М3-ն արտադրվել է 1986-ին, իսկ 2012 -ին կապիտալ վերանորոգման է ենթարկվել: Հրթիռակիր ինքնաթիռն ուսումնական թռիչք է իրականացնելիս եղել: Սկզբում նշվում էր, որ Ту-22М3 -ի վրա հրթիռ չի եղել, սակայն հետո պարզվել է՝ ձախ թևի տակ այն կրել է ռազմածովային Х-22Н հրթիռ: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների՝ ինքնաթիռը կործանվել է եղանակի կտրուկ վատթարացման հետևանքով օդաչուի թույլ տված սխալի պատճառով: