Թուրքիայի համար «Հիզբալլահ»-ն ահաբեկչական կազմակերպություն չէ
Թուրքիան չի պատրաստվում «Հիզբալլահ» ահաբեկչական կազմակերպությունը ներառել ահաբեկչական կազմակերպությունների իր ցուցակում: Ադ մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդագը: Ըստ նրա` «Թուրքիան դեմ է ցանկացած ահաբեկչության դրսևորմանը, սակայն մտադիր չէ ներառել «Հիզբալլահ»-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում»,- հայտնել է նա:
Եվրամիությունը հուլիսի 25-ին ներկայացրել էր ահաբեկչական կազմակերպությունների ցանկը, և «Հիզբալլահի» -ը հայտնվել է այդ ցուցակում: Հիշեցնենք նաև այն, որ «Հիզբալլահ» Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմում աջակցում է երկրի ներկայիս իշխանություններին: Եվրոմիությունը, չնայած այն բանի, որ լիբանանյան «Հիզբալլահի» -ը հայտնվել էր այդ ցանկում, չի դադարեցնի Լիբանանին տրամադրել ֆինանսական աջակցություն: