Շաբաթ Մոսկվայում տեղացել է ամենաուժգին ձյունը վերջին 70 տարում
Անցյալ շաբաթ՝ ցերեկը, Մոսկվայում տեղացել է ամենաուժգին ձյունը վերջին 68 տարում, Ինտերֆաքս-ին հաղորդում է Ռուսաստանի Հիդրոմետկայանը:
Հունվարի 26-ին՝ մի քանի ժամվա ընթացքում, Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում գլխավոր մետեոկայանում գրանցվել է 10 մմ ձյուն, ինչը գերազանցում է 1999թ. հունվարի 26-ին գրանցված՝ 9.1մմ առավելագույն ցուցանիշը»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ փոքր դադարից հետո Մոսկվայում հնարավոր են մինչեւ 10մմ ձյան տեղումներ նաեւ կիրակի. տեղումները կշարունակվեն մինչեւ երեքշաբթի:
Ռուսաստանի մայրաքաղաքում հունվարի 27-ին կպահպանվի ցրտաշունչ եղանակը գիշերը 8-10 աստիճան, շրջաններում՝ 7-12 աստիճան ցրտի պայմաններում, իսկ ցերեկվա ժամերին Մոսկվայում կգրանցվի 3-5, շրջաններում՝ 3-8 աստիճան ցուրտ: Ընդ որում՝ կնկատվի քամու ուժգնացում՝ վայրկյանում մինչեւ 17մ:
Սկսած երեքշաբթվանից՝ մայրաքաղաքում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ 1-3 աստիճան ցուրտ:
Շաբաթ ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը twitter-ում գրառում էր կատարել, որ առաջիկա օրերին մայրաքաղաքի կոմունալ ծառայություններն աշխատելու են արտակարգ ռեժիմով: