Թուրքիայի հարավ-արևմուտքում կրկին երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավ-արևմուտքում նոր երկրաշարժ է գրանցվել, այս անգամ ցնցումների էպիկենտրոնը Իզմիրի Մենեմեն շրջանի Յահսելլի բնակավայրն է: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.4 մագնիտուդ, փոխանցում է «Բիրգյուն» պարբերականը:
Հայտնի է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա:
Նշվում է, որ ցնցումները խուճապի պատճառ են դարձել տեղի բնակչության շրջանում: Շատերն էլ դեռ զգուշանում են վերադառնալ իրենց տները:
«Շատ վախեցանք, նախկինում երբեք նման ուժգնության ցնցումներ զգացած չկայի, ամեն ինչ թողեցինք ու փախանք դուրս, դեռ վախի մեջ ենք: Երբ վերադարձա տուն, դեռ հետցնցումներն զգացվում էին, կարող է գիշերը դրսում անցկացնեմ»,- պատմել է տեղի բնակիչներից Իսմայիլ Թաշդեմիրը:
Նշենք, որ օրերս Թուրքիայի հարավ-արևմտյան մեկ այլ՝ Մուղլա նահանգի Մարմարիս շրջանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: