Ամերիկացի դիվանագետների վերջին խումբը լքել է Վենեսուելան․ Մադուրո
ԱՄՆ դիվանագետների վերջին խումբը լքել է Կարակասը։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
«Նրանք արդեն լքել են երկիրը, այսօր հեռացել է վերջին խումբը»,-նրա խոսքերն է մեջբերում РИА Новости գործակալություը։
Մադուրոն հանձնարարել է Վենեսուելայի ԱԳՆ-ին 30 օրում բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ երկու պետություններում գրասենյակների ստեղծման շուրջ, որոնք կներկայացնեն երկրների շահերը։
Հունվարի 23-ին Մադուրոն հայտարարել էր ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերություների դադարեցման մասին՝ Վաշինգտոնի կողմից Վենեսուելայի նախագահի պաշտոնում ընդդիմադիր առաջնորդին ճանաչելու պատճառով։