ԱՄՆ-ում ոստիկանը կրակել է գործընկերոջ վրա ռուսական ռուլետկա խաղալիս
ԱՄՆ-ում ոստիկանը մեղադրվում է գործընկերոջը ռուսական ռուլետկա խաղալիս սպանելու մեջ, տեղեկացնում է Sky News-ը։
29-ամյա սպա Նաթանիել Հենդրենը մեղադրվում է իր գործընկերոջ՝ 24-ամյա Քեթլին Էլիքսի ոչ միտումնավոր սպանության մեջ։
Ոստիկանները ռուսական ռուլետկա էին խաղում՝ ատրճանակում մեկ փամփուշտ թողնելով, հերթով իրար վրա ուղղելով զենքը։ Միջադեպին ներկա մեկ այլ գործընկեր քանիցս
հորդորել է դադարեցնել վտանգավոր խաղը, բայց նրանք չեն լսել նրա խորհուրդը։
Երբ Հենդրենը հերթական անգամ ատրճանակն ուղղեց Էլիքսի դեմ, այն կրակեց ուղիղ նրա կրծքին։ Երիտասարդ կինը մահացավ հիվանդանոցում։
Հրաձգության ժամանակ ոստիկանները հերթապահում էին, եւ ոստիկանությունը պետք է պատասխան տա, թե ինչու են հերթապահության ժամանակ ոստիկանները գտնվել նրանցից մեկի բնակարանում։
Այս փուլում ողբերգական միջադեպի հետ կապված ներքին հետաքննություն է տարվում։