Ֆրանսիայում օպտիկայի սրահ է մտել հետաքրքրասեր ալպական
Փափկամազիկ կաթնասունը խախտել էր սովորական օրն ու մտել օպտիկայի խանութ, տեղեկացնում է «Մոյա պլանետան»՝ հղում կատարելով Fox News-ին։ Ալպական փախել էր ֆերմայից և գնացել ուսումնասիրելու շրջակայքը։
Շրջելով փողոցներով՝ նա նկատել է ինքն իրեն բացվող դուռը։ Օգտվելով հաջողությունից՝ կենդանին մտել է շենք և հայտնվել օպտիկայի խանութում։
«Ալպական քայլում էր փողոցով, երբ տեսավ, որ կարելի է մտնել խանութներից մեկը։ Նա
այնտեղ մնաց մոտ կես ժամ։ Կենդանին դիտում էր իր արտացոլանքը։ Ալպական հանգիստ էր և բոլորովին չէր վախենում մարդկանցից»,- պատմել է ականատեսը։