Բաքվում կասեցվել է ընդդիմության չարտոնված երթի անցկացումը, ձերբակալություններ են տեղի ունեցել
Ադրբեջանի իրավապահ մարմինները կանխել են Բաքվում չարտոնված երթ անցկացնելու փորձը, տաս մարդ ձերբակալվել է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է 50-60 մարդուց բաղկացած խումբը, խախտելով «Հավաքների
ազատության մասին» օրենքի պահանջները, փորձել է երթ անցկացնել: Չարտոնված
ակցիայի 15 մասնակից ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանական բաժանմունք:
Նրանցից 10-ին կալանավորել են, իսկ ավելի ուշ նրանցից հինգին նախազգուշացումից հետո ազատ արձակել:
Երկրի փոխվարչապետ Ալի Ահմեդովը լրագրողներին հայտնել է, որ ընդդիմությունը «բարոյական ահաբեկչության» է դիմում:
Ավելի վաղ Բաքվի գործադիր իշխանությունն ընդդիմադիր Դեմոկրատական ուժերի
ազգային խորհրդին արգելել էր շաբաթ հանրահավաք անցկացնել, քանի որ նախորդ
շաբաթ՝ հունվարի 19-ին, կայացած երթի ժամանակ հասարակական կարգի խախտում էր
գրանցվել: