Մայքլ Ջեքսոնի և բռնաբարության մասին ֆիլմը ցնցել է հանդիսատեսներին
«Լքելով Նևերլենդը» վավերագրական ֆիլմը, որում փոփ աստղ Մայքլ Ջեքսոնին մեղադրում են բռնաբարության համար՝ ցնցել է հանրությանը: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Նշվում է, որ 4 ժամ տևողությամբ ֆիլմում երկու տղամարդ պատմում են իրենց պատմությունը, Ջեքսոնի հետ շփման մասին: Նրանց խոսքով՝ իրենք արտիստի կողմից բռնաբարության են ենթարկվել, երբ դեռևս երեխաներ էին: Նշվում է, որ գործողությունն իրականացվել է նրա առանձնատանը:
Ընդգծվում է, որ հանրությունը ֆիլմի դիտման ժամանակ հազիվ էր զսպում իր զզվանքը: Հանդիսատեսներից մեկն այն անվանել է «ֆիլմ-սարսափ»: