Խոշոր վթար Երևանում. 28-ամյա կին վարորդը BMW-ով բախվել է էլեկտրասյանը. 4 վիրավորներից 2-ը ուսանող են (լուսանկար)
Երևանում, այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում 28-ամյա Մարիամ Ս.-ն իր վարած BMW մակնիշի 35 TP 883 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել թիվ 37 էլեկտրասյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու նրա ուղեւորներ 36-ամյա Հայարփի Վ.-ն, 21-ամյա Վարդ Ա.-ն, 20-ամյա Սուրեն Բ.-ն եւ 21-ամյա Վալերի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Վալերի Ա.-ն և Վարդ Ա.-ն ուսանողներ են։