Նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի շքեղ առանձնատները. (լուսանկարներ)
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Վերջին շրջանում տարածվող լուրերի համաձայն՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը և իր ընտանիքը լքել են Հայաստանը։
«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Պողոսյանն իսկապես որոշ ժամանակ է՝ չի բնակվում «Մոնումենտի» իր շքեղ առանձնատանը։
Մենք այցելեցինք այն թաղամաս, որտեղ գտնվում է Միհրան Պողոսյանի առանձնատունը։
Տան աշխատակիցներից մեկը մեզ փոխանցեց, որ թեև տանը բնակվողներ կան, սակայն տվյալ պահին աշխատանքի են։ Աշխատակիցը չհստակեցրեց, թե ովքեր են բնակիչները և երբ կվերադառնան»:
Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն վերաբացել է Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը։