«Գարիկ Մարտիրոսյանն ամենաոճայինների տասնյակում է»․ շոումենը հայտնի ապրանքանիշի դեմքն է
Henderson տղամարդկանց հագուստի ապրանքանիշի Ռուսաստանի ամենամեծ ցանցերի սեփականատեր Ռուբեն Հարությունյանը Market Media-ին պատմել է, թե ինչպես է հարաբերություններ ստեղծում հաճախորդների եւ ներդրողների հետ, ինչու է Կոնստանտին Խաբենսկուն փոխարինել Գարիկ Մարտիրոսյանով։
Այն հարցին, թե ինչու է Կոնստանտին Խաբենսկուն, որը երկար ժամանակ եղել է Henderson-ի դեմքը, փոխարինել Գարիկ Մարտիրոսյանը, Ռուբեն Հարությունյանն ասել է․ «Կոնստանտին Խաբենսկին իդելական դեսպան է եղել ապրանքանիշի համար։ Մեզ համար կարեւոր է , որ այն հետաքրքիր լինի նաեւ երիտասարդների համար»։
Նրա խոսքերով Գարիկը տասը տարով երիտասարդ է Կոնստանտինից եւ ընդունված է երիտասարդների շրջանում։ «Երիտասարդների համար նա հեղինակություն է։ Գարիկի օգնությամբ մենք տարածում ենք այնպիսի արժեքներ, ինչպիսին են՝ կյանքին հումորով վերաբերելը, սերը դեպի մասնագիտությունը, սերն ընտանիքի հանդեպ։ Այժմ Մարտիրոսյանը ամենաոճայինների տասնյակում է, սակայն մի քանի տարուց ամենայն հավանականությամբ նա ավելի կբարձրանա», - ասել է Ռուբեն Հարությունյանը։