Երևան, 29.Նոյեմբեր.2024, 00:00 |
Կդադարեցվի Մեծամորի բժշկական կենտրոնի վիրաբու... Քանի արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն Վանաձորի գազալցակայանի պայթյունի հետևանքով մե... «Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական... Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է երկա... Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խո... Ձնամաքրման աշխատանքներ՝ մարտական հենակետերում... Ես չեմ կարող հարգել Ռեալի այդ որոշումը․ Ռոդրի... ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը կժամանի Հայաստա... Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առ... Պայթյուն` Վանաձորի գազալցակայաններից մեկում ՏԿԵ նախարարին են ներկայացվել աղետից հետո վնաս... Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոց... ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Հայաստանի պետական ջ... Հովհաննիսյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են... Փաշինյանը ԱԺ-ում է. հանդիպել է ՔՊ-ականների հե... Ի՞նչ է դելիրիումը Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմո... Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորա... Փոխվարչապետ Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է... Գյումրու շուկայից առգրավվել է 15 կգ սիգ Մենք ամուսնացած չենք, ուղղակի շատ լավ ընկերնե... Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայ... 173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնայ... Դավիթ Խուդաթյանը Լոռիում ծանոթացել է աղետի հե... Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Վարչապետը աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորան... ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները ... Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կ... Կոպիրկինը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՌԴ ... Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որ... Սպասվում է առանց տեղումների եղանակ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեո... ՊԵԿ պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է... Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժ... Փաշինյանը Զարեհ Սինանյանին 20 օրով գործուղում... Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույ... ՀՀ նախագահն ու Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հ... Կառավարությունը հաստատել է ԵԱՏՄ-ից ներմուծվող... ՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստաց... Մոսկվայում անցկացված կոնֆերանսին քննարկվել է ... Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գ... Հայտնի է՝ որ ակումբը կարող է գլխավորել Զինեդի... Ընկերս հանկարծակի է գալու․ Աղազարյանը՝ առաջիկ... Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբ... Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ կանայք կս... Մեսսին պատմել է Բարսելոնայի հետ կապված իր լավ... Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հե... ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Իրանական բեռնատարը կոտրել է գազատար խողովակնե... Հանդիպակաց երթևեկելի գոտիով վարող MAN ավտոբու... Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբո... Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել... 23 փաթեթ մարիխուանա՝ իրացման նպատակով․ ևս մեկ... Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 20 մարդ ... ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում. Միրզոյան... ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է... Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ... Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջ... ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ... Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում Իռլանդիայում արտահերթ ընտրություններ են անցկա... ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագո... Գեղանիստ գյուղում տուն է այրվել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 37 ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ի համար Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների միջև բ... Լույս չի լինի. հասցեներ Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է ... Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարք... ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցեն... Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ ... Ինչո՞ւ է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․... Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստա... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթո... Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտ... Ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն ... «Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա... Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավան... «Նոա»-ի գլխավոր մարզիչը «Վիկինգուր»-ի հետ ոչ-... ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճա... «The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է ... Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ... Հունգարիայում կբացվի Հայաստանի Հանրապետության... Հայտնի է՝ երբ Ֆլորենտինո Պերեսը կորոշի Անչելո... Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերո... «Նոա»-ն Երևանում չհաղթեց «Վիկինգուր»-ին Իսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց մեղադրել են ... Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղա... Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայման... Լարված իրավիճակ՝ Վրաստանում․ Ռուսթավելիի փողո... Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահ... Պատերազմը չի ավարտվել. խաղաղությունը հավերժակ... Թմրամիջոցներ տարածող մայրն ու որդին հայտնաբեր...

Վարչապետը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները (տեսանյութ, լուսանկարներ)

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Լուսանկարման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը ԵՏՀ-ում հանդես է եկել ելույթով` 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ:
Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հարգարժան նախագահ,
Կոլեգիայի հարգելի անդամներ,
Նիստի հարգելի մասնակիցներ,

Անկեղծորեն ուրախ եմ հանդիպման և ձեզ հետ ծանոթության համար։

Անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունն ապացուցեց իր կայացված լինելը. հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, եվրասիական ինտեգրման բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարևորագույն որոշումներ: Եվ այս առումով դժվար է գերագնահատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի աշխատանքը, ձեր աշխատանքը, ձեզնից յուրաքանչյուրի ամենօրյա ջանքերը, որոնք ուղղված են անդամ պետությունների ուղղորդմանը դեպի նպատակներ, որոնք ամրագրված են Միության հիմնարար փաստաթղթերում և պաշտոնական հռչակագրերում: Նախ և առաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ կատարած աշխատանքների համար, և հայտնել, որ որոշել եմ կարդալ և ստորագրել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված դիմումը» հենց ձեր ներկայությամբ, և մենք կարող ենք քննարկել դիմումում նշված հիմնական դրույթները, դրանց հասնելու եղանակները և 2019 թ. Եվրասիական տնտեսական միության մարմիններում առաջնահերթությունների իրականացման նպատակով տարվող աշխատանքների կազմակերպումը։

Այսպիսով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված դիմումը.

2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց Եվրասիական տնտեսական միության մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը:

Հայաստանի նախագահությունը համընկնում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի հետ: Վերջին 5 տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել է որպես հաջող ինտեգրացիոն միություն և, չնայած առաջին տարիների դժվարություններին, ներկայումս ցույց է տալիս առևտրային ու տնտեսական հարաբերությունների կառուցվածքի դիվերսիֆիկացման եև փոխադարձ առևտրի համոզիչ աճ:

ԵԱՏՄ անդամ երկրների համար եվրասիական ինտեգրացիան առաջնային ուղղություն է, որը թույլ է տալիս բարելավել տնտեսվարման պայմանները բիզնեսի համար, ուժեղացնել համագործակցությունը ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր գործընկերություններ ինտեգրացիոն միության տնտեսական ներուժի իրագործման համար: Միևնույն ժամանակ, բոլոր անդամ պետությունները պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի շարունակեն և ակտիվացնեն ԵԱՏՄ-ի ինստիտուցիոնալ զարգացումը: Հայաստանը, իր հերթին, կանի ամեն ինչ, որպեսզի պահպանվի ինտեգրման դրական դինամիկան, լուծվեն այն խնդիրները, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ մեր երկրների տնտեսական աճի համար:

Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել ԵԱՏՄ մի շարք կարևոր և հրատապ խնդիրների լուծման անհրաժեշտությանը:

Եվրասիական տնտեսական միության առանցքային ինտեգրացիոն ուղղություններից է էներգետիկ ոլորտը` որպես ԵԱՏՄ տնտեսական ոլորտներում մրցակցության հավասար և ոչ խտրական պայմանների ստեղծման հիմք: Այս համատեքստում անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել նավթի, նավթամթերքի և գազի միասնական շուկաների ձեւավորման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձեւավորման ծրագրերի իրականացման շուրջ: Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը և էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը, ինչպես նաև դրանց տարանցիկ փոխադրմանը անդամ երկրների տարածքներով, այդ թվում՝ հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները:

Անհրաժեշտ է ջանքեր գործադրել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ու դիվերսիֆիկացման համար, ինչը խթան կհանդիսանա միության մեջ ապրանքաշրջանառության աճի և ապրանքների արտաքին շուկաներ արտահանման , ինչպես նաև տարանցիկ տրանսպորտային միջանցքների զարգացման համար:

Համագործակցության կարևոր ուղղություն է անդամ պետությունների ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը՝ տնտեսության բարձր տեխնոլոգիաների ոլորտների ակտիվ զարգացման եւ միության թվային օրակարգի ամբողջական իրականացման նպատակով: ԵԱՏՄ «Թվային օրակարգը» պետք է դառնա միության կատարելագործման, դրա արդյունավետության ու գրավչության բարձրացման, վարչարարական, մաքսային և առևտրային խոչընդոտների վերացման հիմնական գործիքներից մեկը: «Թվային օրակարգի» իրագործման շրջանակներում անհրաժեշտ է խթանել ինտեգրացիոն գործընթացների խորացմանը և անդամ պետությունների տնտեսությունների ու քաղաքացիների համար ուղղակի օգուտներ ստանալուն ուղղված նախաձեռնությունները, ինչպիսիք են միության անդամ պետություններում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը, էլեկտրոնային աշխատանքային շուկայի և նմանատիպ այլ հարթակների ստեղծումը:

Կարևոր ենք համարում միության ներսում վստահության մակարդակի ամրապնդումը: Ապրանքների ու բեռների համար ժամանակակից հետագծելիության համակարգերի ներդրումը կստեղծի տեխնիկական հիմք այդպիսի ամրապնդման համար: Կարևոր է, որ այդ համակարգերը լինեն ժամանակակից ու տնտեսող, վերացնեն խոչընդոտները, այլ ոչ թե ստեղծեն դրանք: Հայաստանի համար, որը ոչ մի ընդհանուր սահման չունի ինտեգրացիոն միության հետ, թվային հետագծելիությունը կարող է երաշխիք լինել բոլոր չորս ազատությունների իրականացման համար` չստեղծելով լրացուցիչ խոչընդոտներ:

Մենք նպատակահարմար ենք համարում ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել տնտեսության և առևտրի բնագավառում ԵԱՏՄ անդամ պետությունների կարգավորումների և կանոնակարգերի ներդաշնակեցման ուղղությամբ, քանի որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բիզնեսի առջեւ կանգնած խոչընդոտների զգալի մասը միասնական, համակարգված եւ համաձայնեցված գործունեության կանոնների բացակայության արդյունք է:

Ոչ պակաս կարևոր է նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման անհրաժեշտությունը, որն ապահովում է աշխատանքային գործունեություն իրականացնող անդամ պետությունների քաղաքացիների, ինչպես նաև մեր երկրների զարգացմանը նպաստ բերած թոշակառուների իրավունքների արդյունավետ և արդարացի իրացումը:

Կարևոր է շարունակել երրորդ երկրների և միությունների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը: Իրանի և Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրականացումը, և Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ բանակցությունների ավարտը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացի համար:

ԵԱՏՄ ապրանքների արտաքին շուկաներ դուրս բերմանն ուղղված միասնական ջանքերը – տնտեսության բազմաթիվ ոլորտներում միության ինքնաապահովման պայմաններում – աստիճանաբար դառնում են մեր տնտեսությունների հավասարակշռված աճի ապահովման հիմնական մարտահրավերներից մեկը: Այդպիսի ջանքերը կօգնեն եվրասիական արտադրողներին համատեղ դուրս գալ արտաքին շուկաներ և կնպաստեն միության ներսում կոոպերատիվ շղթաների առաջացմանը:

Անհրաժեշտ է շարունակել ջանքերը, որոնք ուղղված են մատչելիության մակարդակի բարձրացմանը, ֆինանսական հատվածի աճին եւ կայունության ապահովմանը, ինչպես նաև այս շուկայում մրցակցության արդյունավետության բարձրացմանը և զարգացմանը: Պետք է նաև ձգտել միմյանց ազգային արժույթների զգալի աճ ապահովել մեր երկրների սուբյեկտների միջև հաշվարկներում:

Մենք համոզված ենք, որ մեր ինտեգրացիոն միավորման շրջանակներում հավասար համագործակցության զարգացումը, ի վերջո, պետք է ծառայի բիզնեսի և մարդկային ներուժի լիարժեք իրացման համար հարմարավետ միջավայր ստեղծելուն:

Արդյունավետ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աջակցության ակնկալիք ունեմ 2019 թ. Հայաստանի նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացման գործում: Հույս ունեմ, որ մեկ տարի հետո մենք կունենանք ավելի համախմբված եւ արդյունավետ միություն, որը ծառայում է մեր տնտեսությունների, պետությունների և ժողովուրդների շահերին։

Շնորհակալություն ուշադրության համար։

Իսկ այժմ ուրախ կլինեմ պատասխանել ձեր հարցերին»։

Այնուհետև ԵՏՀ կոլեգիայի անդամները Նիկոլ Փաշինյանին ուղղել են տարբեր հարցեր, որոնք վերաբերել են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին, ԵԱՏՄ զարգացմանը:

Վարչապետն առանձնազրույց է ունեցել Տիգրան Սարգսյանի հետ, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին:

 

Կդադարեցվի Մեծամորի բժշկական կենտրոնի վիրաբու... Քանի արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն Վանաձորի գազալցակայանի պայթյունի հետևանքով մե... «Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական... Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է երկա... Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խո... Ձնամաքրման աշխատանքներ՝ մարտական հենակետերում... Ես չեմ կարող հարգել Ռեալի այդ որոշումը․ Ռոդրի... ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը կժամանի Հայաստա... Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առ... Պայթյուն` Վանաձորի գազալցակայաններից մեկում ՏԿԵ նախարարին են ներկայացվել աղետից հետո վնաս... Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոց... ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Հայաստանի պետական ջ... Հովհաննիսյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են... Փաշինյանը ԱԺ-ում է. հանդիպել է ՔՊ-ականների հե... Ի՞նչ է դելիրիումը Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմո... Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորա... Փոխվարչապետ Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է... Գյումրու շուկայից առգրավվել է 15 կգ սիգ Մենք ամուսնացած չենք, ուղղակի շատ լավ ընկերնե... Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայ... 173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնայ... Դավիթ Խուդաթյանը Լոռիում ծանոթացել է աղետի հե... Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Վարչապետը աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորան... ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները ... Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կ... Կոպիրկինը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՌԴ ... Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որ... Սպասվում է առանց տեղումների եղանակ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեո... ՊԵԿ պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է... Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժ... Փաշինյանը Զարեհ Սինանյանին 20 օրով գործուղում... Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույ... ՀՀ նախագահն ու Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հ... Կառավարությունը հաստատել է ԵԱՏՄ-ից ներմուծվող... ՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստաց... Մոսկվայում անցկացված կոնֆերանսին քննարկվել է ... Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գ... Հայտնի է՝ որ ակումբը կարող է գլխավորել Զինեդի... Ընկերս հանկարծակի է գալու․ Աղազարյանը՝ առաջիկ... Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբ... Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ կանայք կս... Մեսսին պատմել է Բարսելոնայի հետ կապված իր լավ... Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հե... ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Իրանական բեռնատարը կոտրել է գազատար խողովակնե... Հանդիպակաց երթևեկելի գոտիով վարող MAN ավտոբու... Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբո... Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել... 23 փաթեթ մարիխուանա՝ իրացման նպատակով․ ևս մեկ... Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 20 մարդ ... ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում. Միրզոյան... ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է... Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ... Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջ... ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ... Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում Իռլանդիայում արտահերթ ընտրություններ են անցկա... ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագո... Գեղանիստ գյուղում տուն է այրվել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 37 ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ի համար Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների միջև բ... Լույս չի լինի. հասցեներ Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է ... Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարք... ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցեն... Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ ... Ինչո՞ւ է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․... Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստա... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթո... Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտ... Ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն ... «Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա... Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավան... «Նոա»-ի գլխավոր մարզիչը «Վիկինգուր»-ի հետ ոչ-... ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճա... «The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է ... Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ... Հունգարիայում կբացվի Հայաստանի Հանրապետության... Հայտնի է՝ երբ Ֆլորենտինո Պերեսը կորոշի Անչելո... Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերո... «Նոա»-ն Երևանում չհաղթեց «Վիկինգուր»-ին Իսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց մեղադրել են ... Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղա... Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայման... Լարված իրավիճակ՝ Վրաստանում․ Ռուսթավելիի փողո... Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահ... Պատերազմը չի ավարտվել. խաղաղությունը հավերժակ... Թմրամիջոցներ տարածող մայրն ու որդին հայտնաբեր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan