Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին զերծ մնալ «աստղային պատերազմներ» սանձազերծելուց
Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին հրաժարվել Հակահրթիռային պաշտպանության խմբավորման տիեզերական բազավորման փորձից, քանի որ դա վերադարձ է «աստղային պատերազմներ» ծրագրին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը «անպատասխանատու ավանտյուրա» են որակել: ՌԴ ԱԳՆ-ն նաև կոչ է արել հրաժարվել տիեզերքը՝ որպես ռազմական գործողությունների իրականացման տիրույթ, օգտագործելու մտքից և չձգտել «տիեզերքում ամերիկյան գերիշխանության» հաստատել:
Մեկնաբանությունում ասվում է, որ ԱՄՆ-ի մտադրությունը վերադարձ է 1940-ական թվականների ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի «աստղային պատերազմներ» ծրագրի հերթական տարբերակին: