Ադրբեջանցի ընդդիմադիրներին արգելել են ցույց անել Բաքվում
Բաքվի քաղաքային իշխանությունները չեն արտոնել Ադրբեջանի ավելի քան 100 քաղբանտարկյալների ազատումը պահանջող հերթական ցույցը և արգելել են անցկացնել այն երկրի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։
Արգելքի մտադրությունների մասին ավելի վաղ հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ խոշոր ցույցերի պատճառ դարձած քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովի հարցով իշխանությունը «զիջման գնաց», և երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով իրավապահները դադարեցրեցին նրա նկատմամբ նոր գործի հարուցումը։