Պուտինն ու Մադուրոն հեռախոսազրույց են ունեցել
«ՌԴ նախագահի ու Վենեսուելայի ընտրված նախագահի միջև հնարավոր ֆինանսական ու ռազմական օժանդակության մասին քննարկում չի եղել»,- հայտարարել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով երկու նախագահների հեռախոսազրույցին:
Պուտինը նախօրեին հեռախոսազրույցի ժամանակ Մադուրոյին իր աջակցությունն է հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի պայմաններում: ՌԴ նախագահն ասել է, որ կոնֆլիկտի լուծումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, իսկ արտաքին միջամտության ցանկացած փորձ միջազգային նորմերի խախտում է: Մադուրոն շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը օժանդակության համար:
Հիշեցնենք՝ նույն օրը Կրեմլը դատապարտել էր իշխանության «բռնազավթումը» Վենեսուելայում:
Ավելի վաղ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ փակում է ԱՄՆ դեսպանատունն ու հյուպատոսարանը Վենեսուելայում և խզում դիվանագիտական կապերը ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ դիվանագետները պետք է լքեն Վենեսուելան մինչև հունվարի 27-ը: