Ռուսաստանում 2 հայեր մեղադրվում են կենցաղային տեխնիկայի հափշտակման մեջ
Ռուսաստանում երկու հայ երիտասարդի մեղադրում են վարձույթի սրահներից թանկարժեք վիդեոտեխնիկա վարձակալելու, ապա այդ տեխնիկան վաճառելու մեջ։ Երիտասարդները մտնում են մի հանցավոր խմբի մեջ, որը, ըստ մեղադրողների, նույնպիսի գործունեություն է ծավալում Ռուսաստանի մի քանի քաղաքներում, հայտնում է RusArminfo-ն։
Պյատիգորսկի բնակիչներ Ֆեոդոսի Կևորկովի ու Եվգենի Մկրտիչանցի հասցեին մեղադրանք են առաջադրել վարձակալության սրահների սեփականատերերը։ Նրանք պնդում են, որ կարողացել են հայթայթել հանցավոր խմբի անդամների հասցեներն ու հանցանքն ապացուցող տվյալներ, սակայն օրինապահները հրաժարվում են քրեական գործ հարուցել։
Իրենք՝ երիտասարդները, հրաժարվում են ընդունել մեղադրանքները։