Բաքվի իշխանությունները արգելել են ընդդիմության հանրահավաքը
Բաքվի գործադիր իշխանությունը մերժել է ընդդիմադիր Ազգային խորհրդի՝ հունվարի 26-ին հանրահավաք անցկացնելու մասին դիմումը:
Տեղեկատվության համաձայն՝ հանրահավաք անցկացնելու մերժումը պայմանավորված է նրանով, որ Ազգային Խորհրդի նախորդ հանրահավաքից հետո հասարակական կարգի խախտումներ են եղել:
Դրանից հետո Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-մայոր Միրգաֆար Սեիդովը դիմել է մայրաքաղաքի գործադիր իշխանությանը՝ կոչ անելով չթույլատրել ընդդիմության փողոցային ակցիաների անցկացումը: