Հայկական ընկերությունն ընկել է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Հայաստանում գրանցված ընկերության դեմ, որը գործել է որպես իրանական Mahan Air ավիաընկերության տոմսերի վաճառքով զբաղվող գլխավոր գործակալ։
Ինչպես նշվում է գանձապետարանի մամուլի հաղորդագրությունում, Flight Travel LLC ընկերությունը, որ տեղակայված է Երեւանում, գործել է Mahan Air-ի անունից եւ «հրաժարվել է լսել Mahan Air-ին աջակցելու համար պատժամիջոցների ենթարկվելու վտանգի մասին նախազգուշացումները»։ Գործողությունները, որ պատժամիջոցների տակ են ընկնում, կարող են ներառել մարքեթինգային ծառայություններ, ավիացիոն պահեստամասերի եւ սարքավորումների գնումներ, տեխնիկական սպասարկման պայմանագրեր, ավիաընկերությունների վերգետնյա սպասարկումներ, վառելիքով լիցքավորման պայմանագրեր։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Mahan Air-ը կարեւոր դեր է խաղում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին եւ Սիրիայում նրա ներկայացուցիչներին աջակցելու գործում՝ զբաղվելով աշխատակիցների եւ զենքի փոխադրումներով»։