Մադրիդում 14 մարդ է տուժել տաքսու վարորդների և ոստիկանության միջև բախումների ժամանակ
Մադրիդում անժամկետ գործադուլ իրականացնող տաքսու վարորդների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 14 մարդ է տուժել:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ տաքսու վարորդները պահանջում են իշխանություններից կարգավորել Uber և Cabify ծառայությունների ուղևորների տեղափոխության ոլորտին առչնվող օրենսդրությունը:
Տուժածների թվում 10 ցուցարար կա, ինչպես նաև 3 ոստիկան և մեկ լրագրող: Նրանցից միայն մեկն է տեղափոխվել հիվանդանոց, մյուսները թեթև վնասվածքներ են ստացել:
Իրավապահները երկու ցուցարարի են ձերբակալել: Այսօր ցուցարարներից ոմանք հայտարարել են, որ հացադուլ կսկսեն:
Նշվում է, որ Բարսելոնայում ուրբաթ օրվանից բողոքի ցույց իրականացնող տաքսու վարորդները որոշել են դադարեցնել գործադուլը: