Գերագույն դատարանի որոշմամբ՝ տրանսգենդերները չեն կարող ծառայել ԱՄՆ բանակում
ԱՄՆ-ի գերագույն դատարանը հունվարի 22-ին հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացրած ծրագիրը և սահմանափակել տրանսգենդերների ծառայությունը բանակում: Այս մասին հայտնել է BBC-ն:
Գերագույն դատարանը նաև հրաժարվել է քննել այն գործերը, որոնք կապված կլինեն տվյալ հարցի հետ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Դոնալդ Թրամփը հավանություն էր տվել այն ժամանակ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի առաջարկին, համաձայն որի՝ սահմանափակվում էր ամերիկյան զինված ուժերում «գենդերային դիստրոֆիայով» տառապող տրանսգենդերների ծառայությունը:
ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ տրանսգենդերների ծառայությունը, քանի որ դա «հսկայական բժշկական ծախսերի հետ է կապված»:
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը տրանսգենդեր ամերիկացիներին թույլ էր տվել ծառայել զինված ուժերում, ինչպես նաև սեռափոխության վիրահատության համար ֆինանսավորում ստանալ: