Եվրամիությունը պատրաստ է հետաձգել Brexit-ի ժամկետները․ Կուրց
Մեծ Բրիտանիան գիտի, որ Եվրամիությունը պատրաստ է հետաձգել Brexit-ի ժամկետները, որը պետք է կայանա մարտի 29-ին, սակայն ցանկալի է, որ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից ոչ ուշ, քան մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններն են: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, հաղորդում է Reuters-ը:
«Մեծ Բրիտանիայում գիտակցում են, որ Եվրամիությունը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի խուսափի կոշտ Brexit-ից, անհրաժեշտության դեպքում՝ հետաձգի դուրս գալու ժամկետը, սակայն, իհարկե, պետք է նաեւ Մեծ Բրիտանիան դա ուզենա», - ասել է Կուրցը: