Մակրոնն աջակցել է Վենեսուելայի ընդդիմությանը
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայտարարել է, որ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի 2018 թվականի մայիսին անցկացրած ընտրություններն «անօրինական էին»,-հաղորդում է AP-ն։
Մակրոնն իր Twitter ում ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներով գրել է, որ «ողջունում է ազատության համար պայքարող հարյուր հազարավոր վենեսուելացիների քաջությունը»:
Եվրամիությունը կոչ է անում Վենեսուելայում քաղաքական գործընթացի մեկնարկի, որը կհանգեցնի նոր ընտրությունների՝ այն բանից հետո, երբ հակակառավարական բողոքների ֆոնին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է իրեն ժամանակավոր նախագահ: