Դավոսում Մերկելը դեմ է գնացել Թրամփին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովին «բոցաշունչ ելույթ» է ունեցել և կոչ է արել պաշտպանել բազմակողմ հարաբերությունների համակարգը, հաղորդում է Gazeta թերթը` հղում անելով գերմանական Bild հրատարակությանը:
Դրանով իսկ Մերկելն անտեսանելի հարված է հասցրել նախագահ Դոնալդ Թրամփին, որը չեղարկել էր Դավոս այցը՝ երկրի դաշնային կառավարության կասեցված աշխատանքի պատճառով:
Գերմանիայի կանցլերը խոսել է միայն համատեղ ջանքերի միջոցով միջազգային ճգնաժամերի լուծման հնարավորության մասին: Առանց Թրամփին հիշատակելու նա քողարկված դեմ է արտահայտվել ԱՄՆ նախագահին, որը բազմիցս խաթարել միջազգային հանրության հիմքերը և կրկնել իր «Ամերիկան նախ և առաջ» կարգախոսը:
Մերկելի խոսքով՝ ներկայումս հարաբերությունների բազմակողմ համակարգը մի շարք խնդիրներ ունի: Սակայն կանցլերը խոստովանել է, որ բազմակողմ համակարգի ոչնչացումը չպետք է թույլ տալ: