Վորոնեժում վթարի հետևանքով վիրավորված կնոջ վիճակը ծանր է
ՌԴ Վորոնեժի մարզում հունվարի 24-ի լուսադեմին հայկական և ռուսական ավտոբուսների վթարի հետևանքով վիրավորված ուղևորի վիճակը ծանր է, սակայն կայուն: Այդ մասին քիչ առաջ հայտնեցին Վորոնեժի մարզի Պավլովյան շրջանի հիվանդանոցից՝ հրաժարվելով հայտնել վիրավորի անունը:
«Մենք անձնական տվյալներ չենք հայտնում, սակայն կարող ենք ասել, որ վիրավորի վիճակը ծանր կայուն է»,- նշեցին հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ Երևանի ժամանակով ժ. 05:45-ին Վորոնեժի մարզի ճանապարհին միմյանց բախվել են Մոսկվա մեկնող հայկական համարանիշով «Մերսեդես» սպրինտեր և Մոսկվայից էլիստա մեկնող ռուսական համարանիշով Pegarus ավտոբուսները:
Հայկական միկրոավտոբուսի 49-ամյա վարորդը տեղում մահացել է, ևս մեկ ուղևոր վնասվածքներով տեղափոխվել է Պավլովյան շրջանի հիվանդանոց:
Այլ վիրավորներ չկան: