Ադրբեջանի իշխանություններին ձեռնտու չէ Իրանի հետ խաղերի մեջ մտնել. Սերգեյ Շաքարյանց
«Անցակետի բացման նախաձեռնողը Ադրբեջանը չէ: Սրանք դիվանագիտական խաղեր են, որի մասնակիցը նաև Իրանն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Հավելեց. «Իրանը փորձում է կոնկրետ ու ճշգրիտ հիշեցնել, թե ինչ է տեղի ունեցել 93 թվականին: Հայաստանն այս առումով անելիքներ ունի:Իրանը չի պատրաստվում հրաժարվել իր շահերից' հօգուտ Հայաստանի: Անցակետի բացումն անիմաստ է: Դա համարվում է հակամարտության գոտի»: Ըստ քաղաքագետի' Ադրբեջանը շատ ավելի զգույշ է, քանի որ դադարեցրել է ռազմական խոսակցությունները: «Ադրբեջանը մեծ կախվածություն ունի, և ադրբեջանական իշխանություններին ձեռնտու չէ Իրանի հետ խաղերի մեջ մտնել, գոնե այս պահին»,-ասաց նա: