2018 թ. Մշակույթի նախարարությունը ծախսել է 60 միլիոն դրամից ավելի
Մշակույթի նախարարությունը գրականության, երաժշտական գրականության համար նախորդ տարի ծախսել է 60 միլիոն դրամից ավելի:
Ներկայացվում է, թե մասնավորապես Մշակույթի նախարարության կողմից մեկ անձից կատարվող ինչ գնումներ են կատարվել՝ հրատարակությանը վերաբերող:
Այսպիսով, Կոմիտասի թանգարան ինստիտուտ ՊՈԱԿ-ին տրամադրվել է 2, 300, 000 դրամ «Կոմիտասը մանուկներին» գրքի հրատարակման աշխատանքների ձեռքբերման
համար` 200 տպաքանակով:
Հրատարակման աշխատանքների համար «Հայկական հանրագիտարան» հրատարակչությանը հատկացվել է 8,000,000 դրամ` հեղինակների խումբ «Հովհաննես Թումանյան» գրքի հրատարակման աշխատանքների ձեռքբերման համար` տպաքանակը 500 օրինակով:
Հրատարակման աշխատանքների համար «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնարկին տրամադրվել է 1,200,000 դրամ՝ Յուրի Կարաբչևսկի «Կարոտ առ Հայաստան» գրքի հրատարակման աշխատանքների ձեռքբերում հրատարակման աշխատանքների ձեռքբերում 200 տպաքանակով:
Հրատարակման աշխատանքների համար տրամադրվում է նաև 1,200,000 դրամ
«Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական
հասարակական կազմակերպությանը» «Հայկական գունապնակ. Երևան 2800» գրքի
հրապարակման աշխատանքների ձեռքբերման համար: Գրականության հրատարակում
«Լոգաս-Դ» ՍՊԸ-ին տրամադրվել է 800 000 դրամ, Արևիկ հրատարակչություն ՓԲԸ –ին` 1,929,000 դրամ:
Երաժշտական գրականության հրատարակման նպատակով «ԱՐՄՅՈՒԶԻՔ» ՍՊԸ –ին
տրամադրվել է 2,800,000 դրամ Ստեփան Բաբաթորոսյան «Հայ կոմպոզիտորների
մանկական երգեր»՝ գրքի հրատարակման համար աշխատանքների ձեռքբերում 200
օրինակով:
Երաժշտական գրականության հրատարակումներից մեկի համար տրամադրվել է
9,000,000 դրամ: Ընդհանուր առմամբ գրականության, երաժշտական գրականության
հրատարակման համար 2018 թվականին ծախսվել է 66 107 000 դրամ: