ՌԴ-Իրան-Թուրքիա գագաթաժողովը կկազմակերպվի մոտակա ժամանակներս՝ Ռուսաստանում․ Պուտին
ՌԴ-Իրան-Թուրքիա գագաթաժողովը կկազմակերպվի մոտակա ժամանակներս՝ Ռուսաստանում, մնում է Թեհրանի հետ համաձայնեցնել տեղն ու ամսաթիվը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք պատրաստվում ենք մոտակա ժամանակներս հերթական մի գագաթաժողով կազմակերպել Ռուսաստանում։ Պարոն նախագահի (Թուրքիայի) հետ մենք հիմնականում պայմանավորվել ենք տեղի և մոտավոր ամսաթվի մասին, մեզ պետք է համաձայնեցնել նաև իրանցի մեր գործընկերների հետ»,- Էրդողանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Պուտինը ։