Վենեսուելայի մայրաքաղաքում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի
Հազարավոր վենեսուելացիներ մասնակցում են մայրաքաղաք Կարակասում տեղի
ունեցող բողոքի ակցիաներին: Փակ են քաղաքի բոլոր խոշոր փողոցներն ու
տրանսպորտային հանգույցները:
Ցուցարարները դեմ են նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարմանը: Սակայն վերջինիս կողմնակիցները ևս ցույցեր են անցկացնում: Բախումներ են տեղի ունեցել Մադուրոյին կողմ և դեմ ցուցարարների, մյուս կողմից՝ ոստիկանական ուժերի միջև: Անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այս մասին տեղեկացրել են տեղի լրատվամիջոցները` հղում անելով երկրի ոստիկանությանը:
Ավելի վաղ հայտնել էինք,որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բախումներ են տեղի ունեցել հակաիշխանական ցուցարարների և Վենեսուելայի անվտանգության ուժերի միջև այն բանից հետո, երբ Ազգային գվարդիայի 27 անդամներ ապստամբություն էին
կազմակերպել ընդդեմ կառավարության: