Պուտինն Էրդողանի հետ հանդիպմանն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության հարցով ակտիվ համագործակցությունը
ՌԴ և Թուրքիայի ղեկավարների միջև տեղի ունեցող մշտական հանդիպումներն ու
մտքերի փոխանակումը տալիս են իրենց դրական արդյունքը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը:
Պուտինն ընդգծել է, որ 2018 թվականի 10 ամսվա ընթացքում երկրների միջև
ապրանքաշրջանառությունն ավելի մեծ աճ է գրանցել, քան 2017-ի ողջ ընթացքում: ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվն աճել է 30 տոկոսով՝ կազմելով 6 մլն մարդ:
Պուտինն ընդգծել է նաև Թուրքիայի հետ ակտիվ համագործակցությունը սիրիական և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
«Մենք, իհարկե, զբաղվում ենք տարածաշրջանային անվտանգության հարցերով, ակտիվորեն համագործակցում ենք սիրիական ուղղությամբ», - աղբյուրը մեջբերում է ՌԴ ղեկավարին: