Չինաստանը համացանցից հեռացրել է ավելի քան 7 միլիոն տարբեր տեղեկատվություն
Չինաստանը համացանցից հեռացրել է ավելի քան 7 միլիոն տարբեր տեղեկատվություն, ինչպես նաև 9382 բջջային հավելված, և քննադատության ենթարկել Tencent տեխնիկական հսկայի լուրերի հավելվածին` «գռեհիկ տեղեկատվություն» տարածելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Չինաստանի Կիբերտարածության վարչությանը:
Աղբյուրի համաձայն, այդ գործողությունները մասն են կազմել անընդունելի և վնասակար տեղեկատվության մաքրման: Նշվում է, որ փակվել է 733 վեբ կայք:
Վարչությունը հրամայել է Tencent Tiantian Kuaibao լրատվական հավելվածին՝ փոփոխություններ կատարել, քանի որ այն տարածել էր «վուլգար տեղեկատվություն, որը վնասակար է»:
Կարգավորիչ մարմինը նաև քննադատել է Huaban սոցցանցին՝ լուսանկարներ փոխանակելու համար, որոնք «էկոհամակարգերի հետ կապված լուրջ խնդիրներ են հարուցել»: