Ադրբեջանում «Գազպրոմն» իր ներկայացուցչությունն է բացել
«Գազպրոմ» ԲԲԸ–ն Ադրբեջանում ներկայացուցչությունն է բացել, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Գազպրոմ» ԲԲԸ ներկայացուցչությունը Բաքվում գրանցվել է 2018 թվականի դեկտեմբերի 12–ին Ադրբեջանի հարկերի նախարարության կողմից։
Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը ՌԴ քաղաքացի Մաքսուտ Անդերժանովն է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017 թվականի հոկտեմբերին «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը հավանություն էր տվել Ադրբեջանում ներկայացուցչության բացմանը։