Հայոց ցեղասպանությունը դատապարտող սենատորը միացավ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարին
Դեմոկրատական կուսակցության անդամ, սենատոր Քամալա Հարրիսը, որը ժամանակին դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, համալրել է 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակը:
Այս պահին առաջադրված թեկնածուների թիվը գերազանցում է մեկ տասնյակը։
Նախագահի նոր թեկնածուն հայաշատ Կալիֆորնիա նահանգից է։
Նահանգի գլխավոր դատախազ աշխատելիս նա աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաև ապահովագրական ընկերություններից հայերի պահանջների բավարարմանը։ 2018 թվականին նա իր գրառմամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու 1,5 միլիոն հայերի սպանությանը՝ առանց մեղավորներին նշելու։