Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
Այս մասին Փաշինյանը տեղեկացրել է Facebook-ի իր էջում:
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր:
Թե՛ պարոն Բոլթոնը, թե՛ ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարևորությունը մեր կառավարությունների համար:
Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ»,- գրառման մեջ տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Արցախի հարցին անդրադարձ չի եղել: