ՌԴ-ում Հայաստանի երեք քաղաքացիներ խիստ ռեժիմի գաղութ կտեղափոխվեն վարորդների վրա հարձակվելու համար
Հայաստանի երեք քաղաքացիներ խիստ ռեժիմի գաղութ կտեղափոխվեն հեռագնաց վարորդների վրա հարձակվելու համար:
Չելյաբինսկի մարզի դատախազությունից «Новый День»-ին հայտնել են, որ հանցագործությունները կատարվել են 2016 թվականի ապրիլից դեկտեմբեր ժամանակահատվածում հարավուրալյան միջքաղաքային մայրուղիների վրա:
Հայաստանի երեք քաղաքացիներին մեղադրել են բռնության և ունեցվածքի ոչնչացման կիրառմամբ շորթման, որպես զենք օգտագործված առարկաների կիրառմամբ ավազակային հարձակումների, ինչպես նաև խոշոր չափով՝ մոտ 700 հազար ռուբլու ուրիշի ունեցվածքի բացահայտ հափշտակման մեջ:
Ամբաստանյալներն իրենց մասնակի են մեղավոր ճանաչել: Նրանք դատապարտվել են 5, 7,5 և 9 տարի ժամկետներով ազատազրկման, պատիժը կրելու են ընդհանուր և խիստ ռեժիմի ուղղիչ գաղութներում:
Դատապարտյալները և նրանց պաշտպանները դատավճիռը բողոքարկել են՝ հայտարարելով գործողությունների չհիմնավորված որակավորման, մեղավորության ապացույցների բացակայության և նշանակված պատժի խիստ լինելու մասին:
Չելյաբինսկի մարզային վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով դատավճռի օրինականության վերաբերյալ դատախազի դիրքորոշումը, հայցվորների բողոքը չի բավարարել: