Պետդուման պատրաստվում է իջեցնել ավիատոմսերի գինը
ՌԴ Պետդուման մինչև տարեվերջ կընդունի օրենք, ըստ որի ավիաընկերություններն իրավունք կստանան վաճառել տոմսեր, որոնք հնարավոր չի լինի հետ վերադարձնել, ինչը կնպաստի գների նվազմանը։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին հաղորդել է խորհրդարանի ստորին պալատի փոխնախագահ Սերգեյ Նեվերովը։
Նեվերովը լրագրողներին ասել է, որ «Ամռանը մենք Պետդումայի տրանսպորտի և տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովների համատեղ նիստում քննարկել ենք մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են լինելու ներքին ուղղություններով ավիափոխադրումների գների նվազեցմանը։ Մինչև 2013թ.-ի վերջ մենք կընդունենք օրենքը, որը կարող է նպաստել ավիափոխադրումների արժեքի նվազմանը»։