Ամերիկյան սենատորը նոր «պոռնկության հարկ» է հնարել Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար
Արիզոնայի նահանգից Հանրապետական կուսակցության անդամ Գեյլ Գրիֆինն առաջարկել է հատուկ ծրագիր տեղադրել ամերիկացիների նոր սմարթֆոնների վրա, որոնք արգելափակելու են ցանկացած «անկեղծ բովանդակություն»: Օրինագիծը հրապարակվել է նահանգի օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում, հաղորդում է Лента.ру-ն:
Առաջարկվող փաստաթղթի համաձայն, օրենսդիրն առաջարկում է քաղաքացիների համար բացել արգելափակումը 20 դոլարով: Նոր հարկատեսակներից ստացված եկամուտները կօգտագործվեն «Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցումը» ֆինանսավորելու համար:Ի թիվս դրանց, օրինագիծը նախատեսում է ծախսել հարկային եկամուտները քաղաքացիների հոգեբանական եւ ֆիզիկական առողջությունը պաշտպանելու ուղղությամբ:
Մեքսիկայում ԱՄՆ-ի սահմանին բաժանարար պատի կառուցումը Դոնալդ Թրամփի նախընտրական ծրագրի կետերից մեկն էր: Շինարարության համար միջոցների հատկացման վերաբերյալ տարաձայնությունների պատճառով կառավարության գործունեությունը մասամբ կասեցվել է: Թրամփը պնդում է, որ ծրագրի ֆինանսավորումը խոչընդոտում են դեմոկրատ-օբստրուկցիոնիստները: