Ճապոնիայի վարչապետի կնոջը Ռուսաստանում խխունջ են նվիրել
Ճապոնիայի վարչապետ Ակիե Աբեի կնոջը Ռուսաստանում Ախատին տեսակի կենդանի խխունջ են նվիրել՝ որպես հուշ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տեղեկացվում է, որ նվերը նրան հանձնել են ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի հետ հանդիպման ժամանակ։ Աբեն հետաքրքրվել է՝ կարելի է արդյոք խխունջին տանել Ճապոնիա եւ ինչով է պետք նրան կերակրել։ Վասիլեւան նշել է, որ դա նվեր է եւ պատմել է խխունջի սննդակարգի մասին։