ժամանակն է պայքարել մեր անկախության և ժողովրդավարության համար. Արմեն Մարտիրոսյան
Հայաստանն իր ռազմավարական գործընկերոջ հետ ձգտելու է հորիզոնական հարաբերությունների տնտեսական բարեփոխումների և ժողովորդավարական արժեքային համակարգի վրա կանգնելու հնարավորություն է ստանալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Համաձայնագրի ստորագրման և կյանքի կոչման պարագայում` Հայաստանը որակական փոփոխությունների հնարավորություն կունենա, որպեսզի երկրում բարեփոխումներ իրականան:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով' ազգովի պայքարեցինք Ղարաբաղի համար, ստացանք անկախություն, իսկ հիմա ժամանակն է պայքարել մեր անկախության ժողովրդավարության համար:
Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով այն հարցին, թե ում են առաջադրել թիվ 38 ընտրատարածքում: Նրա խոսքով' ասաց, բոլոր կուսակցականների թեկնածության հարցը քննարկվել է, իսկ վերջնական որոշում այս պահին չկա: