ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի ծննդյան 98-ամյակին նվիրված երեկո(լուսանկար)
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 98-ամյակին նվիրված երեկո: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
Երեկոյի ընթացքում դեսպանը դեսպանատան ոսկե հուշամեդալներով է պարգևատրել Առնո Բաբաջանյանի անվան հիմնադրամի նախագահ Արա Բաբաջանյանին և նկարիչ Աշոտ Տաթևոսյանին: Երեկոյի ընթացքում հնչել են ականավոր կոմպոզիտորի հայտնի երաժշտական ստեղծագործություններից:
Միջոցառմանը ներկա են եղել հայ և ռուս մտավորականներ, ինչպես նաև հայկական համայնքային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: