Բոլոր ձայներից ամենաքաղցրը այն կնոջ ձայնն է, որին մենք սիրում ենք. Ժան դե Լաբրյուեր
Աշխարհում չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան սիրեցյալի դեմքը, և չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելի ձայնի հնչյունը:
Բոլոր ձայներից ամենաքաղցրը այն կնոջ ձայնն է, որին մենք սիրում ենք:
Նա, ով սիրահարվում է տգեղ աղջկա, սիրահարվում է կրքի ամբողջ ուժով, որովհետև այդպիսի սերը վկայում է կամ տղամարդու ճաշակի տարօրինակ քմահաճության մասին, կամ սիրեցյալի գաղտնի թովչանքների մասին, որոնք ավելի ուժեղ են, քան գեղեցկության թովչանքները:
Կարոտել նրան, ում սիրում ես, շատ ավելի հեշտ է, քան ապրել նրա հետ, ում ատում ես:
Երեխաներին պատժել այնպիսի զանցանքների համար, որպիսիք չեն կատարել, կամ թեկուզ խիստ պատժել մանր զանցանքների համար՝ նշանակում է զրկել նրանց ամեն տեսակի վստահությունից ու հարգանքից: