Բաքուն «պատրաստվում է խաղաղության»․ Նախիջևանի բանակի դիպուկահարները մարզվում են թուրք հրահանգիչների օգնությամբ
Նախիջևանում մարտական պատրաստության կուրս է անցկացվել երկրամասի առանձին համազորային բանակի դիպուկահար զինծառայողների համար։ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ ու իրական պատերազմական իրավիճակին մոտեցված պայմաններում անցկացված մարզումների ժամանակ կատարվել են մարտական ամենաբարդ հրահանգները։
Թուրքիայի բանակի զինծառայողներն այս մարզումներին ներգրավվել են որպես հրահանգիչներ։ Նրանց հրահանգավորմամբ ադրբեջանցի զինծառայողներն անցել են ֆիզիկական բարձր պատրաստության ու դիմացկունության վարժանքներ՝ եղանակային ու ռելիեֆային բարդ պայմաններում։
Վարժանքներն անցկացվել են գիշերային ու ցերեկային ժամերին՝ տարբեր հեռավորությունների վրա տեղադրված թիրախների խոցմամբ։