Ռիհաննան հաղթեց Topshop հագուստի բրենդի դեմ դատական գործը
Վերջապես ավարտվեց երգչուհի Ռիհաննայի և բրիտանական Topshop հագուստի բրենդի միջև ընթացող դատավարությունը: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին երգչուհին դատի էր տվել հայտնի բրենդին' իր լուսանկարները շապիկների վրա անօրինական եղանակով օգտագործելու մեղադրանքով:
Նախքան դատավարությունը երգչուհու փաստաբանը բանակցություններ էր վարում ապրանքանիշի տիրոջ հետ' հույս ունենալով խնդիրը հարթել ավելի մեղմ եղանակով. Ընկերությունը պետք է դադարեցներ շապիկների վաճառքը և Ռիհաննային վճարեր 5 մլն դոլար ' որպես փոխհատուցում: Սակայն բրենդը Ռիհաննային առաջարկել էր վճարել ընդամենը 5000 դոլար:
Զայրացած աստղը դիմել էր դատարան և 2.5 ամիս տևած դատական գործընթացն ավարտվել է. վճիռը կայացրել է ի օգուտ Ռիհաննայի: