Վիկտորիա Բեքհեմը պատմել է իր նոր հավաքածուի մասին (լուսանկարներ)
Վիկտորիա Բեքհեմը շարունակում է հաջողությամբ հաստատվել նորաձևության ոլորտում: Նա ներկայացրել է Victoria անունը կրող նոր ապրանքանիշի հավաքածուն' նշելով, որ իրեն հաջողվել է համատեղել անհամատեղելի թվացող տարրերը.
«Ես պատկերացրել եմ, որ իմ հերոսուհին միաժամանակ ինտելեկտուալ է և սրամիտ:
Նա կարող է կրել ամեն ինչ, բայց, այնուամենայնիվ, նախապատվությունը տալիս է պարզ շրջազգեստներին: Նա խելագարվելու աստիճան սեքսուալ է' չնայած չի փորձում այդպիսին լինել: Ես կցանկանայի ծանոթանալ նրա հետ…»
Ինչպես Վիկտորիա Բեքհեմի նախորդ աշխատանքները, նոր գիծը ևս արտացոլում է սեփական ոճը, ուր գերակշռում են բարդ գույները' կապույտը, պղնձագույնի տարբեր երանգները, ավանդական սևն ու սպիտակը: