Երեք հայազգի սամբիստներ դարձել են ՌԴ չեմպիոն
Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող հայազգի երեք սամբիստներ դարձել են այս երկրի առաջնության չեմպիոններ:
Սամվել Ղազարյանը Բլագովեշչենսկից չեմպիոն է դարձել մինչև 82 կգ. քաշայինների կարգում: Համապատասխանաբար 62 և 100 կգ քաշայինների կարգերում չեմպիոններ են դարձել կրասնոդարցի Վլադիմիր Մնացականյանն ու Մոսկվայի մարզը ներկայացնող Վլադիմիր Բաբայանը:
Հայազգի սամբիստներն իրավունք են նվաճել սեպտեմբերին մասնակցել Եվրոպայի գավաթի խաղարկությանը: