Ի՞նչ կա աշխարհի ամենաշքեղ և իր տեսակի մեջ եզակի բիզնես-ինքնաթիռում (լուսանկարներ)
Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան Ղազախստան է ժամանել 320 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռով և ներդրումային ծրագրեր է ակնկալում Աֆրիկայի ամենաաղքատ երկրի համար, գրում է News.tut.by կայքը: Այդ ինքիաթիռը բիզնես-ջեթ կոչվող տեսակի բացառիկ օդանավ է՝ ստեղծված Boeing 787−8 Dreamliner-ի հիմքի վրա:
Այդ ինքիաթիռի վարձակալության մեկ ժամն արժե 77 հազար դոլար: Մեկ շաբաթ այս բացառիկ օդանավով թռչելու համար վարձակալը պետք է վճարի 800 հազար դոլար:
Հենց այդքան էլ վճարել է Զիմբաբվեի նախագահը: Աշխարհի ամենաաղքատ աֆրիկյան երկրում, ի դեպ, հիպերինֆլյացիայի մակարդակը հասել է տարեկան 230 մլն տոկոսի, թեև դա ամենևին չի զգաստացրել նրան աշխարհի ամենաթանկ ինքնաթիռը վարձակալելիս:
Ինքնաթիռի ինտերիերը ձևավորել է ֆրանսիացի դիզայներ Ժակ Պյերժանը: Այդ ինքնաթիռը 17 ժամ շարունակ կարող է օդում լինել առանց լրացուցիչ լիցքավորման: Օդաչուներն ամենափորձառուն են, իսկ բորտուղեկցորդները՝ ամենահյուրընկալը: Ամենաշատը 40 ուղևորի կարող է տեղավորել ինքնաթիռը: Օդանավում կան ձայնի խլացման, տուրբուլենտության մեղմացման, բակտերիաների վնասազերծման և փոշու ֆիլտրացման համակարգեր:
Սրահը մոտ 220 քառակուսի մետր է՝ բաժանված ննջարանի, ճաշասրահի, հյուրասրահի և խոհանոցի: