Մեծ Բրիտանիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին:
2018 թվականի ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միաձայն վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
Մինչ հիմա համաձայնագիրը վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան, Դանիան, Եվրախորհուրդը: