«Անապատի սպիտակ արևը» սև ցուցակում
Ադրբեջանում տեղական հեռուստաալիքներով անօրինական կերպով արգելվում են ցուցադրել սովետական մի շարք հայտնի ֆիլմեր, այդ թվում` «Անապատի սպիտակ արևը» ֆիլմը: «Սև ցուցակում» են հայտնվել նաև հետևյալ ֆիլմերը՝ «Ծնունդը», «Հարավային քաղաքներից մեկում», «Հարցաքննություն», «Զբոսայգի», «Ռեկտորը»: Բանն այն է, որ այդ ֆիլմերի սցենարիստն է ադրբեջանական ընդդիմադիր դաշինքի «Ազգային ժողովրդավարական ուժերի խորհրդի» ղեկավար Ռուստամ Իբրագիմովը, ով մասնակցելու է հոկտեմբերին տեղի ունեցող նախագահական ընտրություններին: Թե, երբ այդ արգելքը կհանվի տեղական հեռուստաալիքներից, դեռ հայտնի չէ: Նաև հայտնի չէ, թե արդյոք Ռուստամ Իբրագիմովը կմասնակցի ընտրություններին, քանի որ նրա դեմ հարուցվել է քրեական հետաքննություն: Վերջինս Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության ղեկավար զբաղեցրած պաշտոնում խուսափել է հարկերից: Ըստ նախնական տեղեկատվության` նա միություն բյուջե չի վճարել ավելի քան 15 հազար դոլար: